Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
««Ինտերում» ինձ արդեն հնամաշ են համարում: Ակումբում իմ առաջին օրվանից ինձ հատուկ էին վերաբերվում: Շնորհակալ եմ դրա համար: Ֆուտբոլում չես կարող առաջ մտածել, բայց ես նոր պայմանագիր ստորագրելու ցանկություն ունեմ։ Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Inter news-ը։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողն անցկացրել է 31 հանդիպում։ Լաուտարոն խփել է 23 գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում։