«Բավարիան» կասկածներ ունի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ ակումբից հեռանալու հարցում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50-ամյա մասնագետը ամռանը կլքի իր պաշտոնը, եթե նույնիսկ հաղթի Չեմպիոնների Լիգան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների մարզական տնօրենները աջակցում են Տուխելին, ինչպես նաև պատրաստ են, որ նա շարունակի աշխատանքը։
Նշվում է, որ որոշ առանցքային խաղացողներ, այդ թվում՝ դարպասապահ Մանուել Նոյերը, արտահայտվել են Տուխելի օգտին: Անձամբ՝ մարզիչը, նույնպես համաձայն է մնալ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ (2:2): Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։