«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակի համար պայքարում Իսկոն առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորից, «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասից, «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերիից և «Ժիրոնայի» կիսապաշտպան Սավիոյից։
2023/24 մրցաշրջանում Իսկոն Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ապրիլին կիսապաշտպանը 1 գոլային փոխանցում կատարեց։