Չավին խոսել է «Ժիրոնայի» մասին։
Վաղը «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրում արտագնա խաղում կխաղա «Ժիրոնայի» հետ։ Առաջին տուրում Միշելի թիմը հաղթեց 4։2 հաշվով։
«Ամենակարևոր հանդիպումը։ Նրանք շատ վստահ են իրենց վրա, կարող ենք շնորհավորել նրանց, նրանց մրցաշրջանը գերազանց մակարդակի վրա է՝ չեմպիոնական մակարդակի։ Լարված հանդիպում է լինելու, նրանք շատ շարժուն են սեփական տուգանային հրապարակում, հիանալի մեկը մեկի դեմ են գործում։
Միշելի հետ խնդիրներ չունեմ, բայց ֆուտբոլային ռեւանշ կա առաջին տուրի համար։ Նրանք շատ ուժեղ էին, մենք վատ էինք հարմարվում ու վատ էինք պաշտպանվում տուգանային հրապարակում: Նրանք լավ են խաղում միասին և վստահ են: Սա անձնական մարտահրավեր չէ, այլ թիմային:
Մենք վատ էինք վերահսկում նրանց տուգանային հրապարակը, վերլուծեցինք այս պահերը, «Ժիրոնան» կարողանում է պատժել դրա համար, նրանք գերակշռում են խաղի շատ առումներով։ Սա հիանալի թիմ է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: