«Բավարիան» կասկածներ ունի Հանս-Դիտեր Ֆլիկի հարցում.
Մյունխենյան ակումբը վստահ չէ, որ 59-ամյա մասնագետը հարմար է թիմը վերակառուցելու համար, հայտնում է Bayern & Germany-ն ՝ հղում անելով Bild-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» և Ֆլիկի միջև ուղիղ շփումներ դեռ չկան։ Մարզչի հեղինակությունը փոքր-ինչ սասանվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբից:
Ֆլիկը նախկինում գլխավորել է մյունխենյան թիմը 2019-ից 2021 թվականներին։