Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» արտագնա հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։
Հռոմում կայացած հանդիպումն ավարտվել է լևերկուզենյան թիմի օգտին 2։0 հաշվով։
«Ռոմայի» դարպասը մեկական գոլ խփեցին Ֆլորիան Վիրցը (28-րդ րոպե) և Ռոբերտ Անդրիչը (73-րդ րոպե):
«Բայերը» մեծացրեց ակումբի անպարտելիության ռեկորդի շարքը բոլոր մրցաշարերում՝ հասնելով 47 հանդիպման (39 հաղթանակ, 8 ոչ-ոքի):
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում էլ հանդիպեցին «Մարսելն» ու «Ատալանտան»։
11-րդ րոպեին Ջանլուկա Սկամական Տեն Կոպմեյներսի փոխանցումից հետո առաջ մղեց «Ատալանտային»։ Տանտերերը 9 րոպե անց հավասարեցրին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Չանսել Մբեմբան։
Պատասխան խաղերը կկայանն մայիսի 9-ին։