Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տնային հաղթանակից հետո խոսել է գերմանական ակումբի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ «Բորուսիայի» նկատմամբ։ Ես այս ակումբ եմ եկել 17 տարեկանում։ Նրանք ինձ հենց սկզբից օգնեցին այստեղ։ Ես միշտ ամեն ինչ արել եմ թիմի հաջողության և երկրպագուների ուրախության համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում իր սոցցանցերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Առաջին խաղում «Բորուսիան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Միակ գոլը խփել է հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։ Պատասխան հանդիպումը կկայանա Փարիզում մայիսի 7-ին։
Հիշեցնենք, որ Սանչոն հանդես է գալիս «իշամեղուների» կազմում վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից»։