Լյուկա Էրնանդեսը բաց կթողնի EURO-2024-ը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիայի» հետ առաջին խաղում (0։1)։

Ֆուտբոլիստը ձախ ծնկի առաջի խաչաձև կապանների պատռվածք ունի, հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Այդ պատճառով Էրնանդեսը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և չի կարողանա մասնակցել Եվրո-2024-ին։