ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0:1):
«Բոլորը գիտեին, որ դա հեշտ չի լինելու: Սա կիսաեզրափակիչն է։ Երկու թիմերն էլ այսօր բազմաթիվ պահեր ստեղծեցին։ Բայց նրանք գոլ խփեցին, իսկ մենք՝ ոչ: Արդյունքն արտացոլում է, թե որքան մոտ էր խաղը։ Սա նոր իրավիճակ է երկու թիմերի համար էլ:
Չեմպիոնների լիգայի վերջին երկու հանդիպումներում «Բորուսիան» տանը խաղաց, իսկ մեզ մոտ հակառակն էր։ Պատասխան խաղում երկրպագուները կլինեն մեր կողքին։ Իհարկե, մենք ստիպված կլինենք ավելի արդյունավետ գործել, քան այսօր»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։