«Նապոլին» շարունակում է բանակցությունները Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ակումբի ներկայիս պայմանագիրը վրացի ֆուտբոլիստի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, սակայն այժմ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է նեապոլցիների 42 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։