«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ 2001 թվականին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»։
«2001 թվականին, երբ ես «Պարմայում» էի, «Ռոմայի» և «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու շեմին էի, բայց ի վերջո տեղափոխվեցի «Յուվենտուս»։ Դա մանրամասների հարց էր»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
46-ամյա դարպասապահն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պարմայում», «Յուվենտուսում» և «ՊՍԺ»-ում։
2023 թվականի ամռանը Բուֆոնը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին։