«Լիվերպուլը» կհայտարարի Արնե Սլոտի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին այս շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի հետ արդեն ստորագրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Լիվերպուլը» մասնագետի համար փոխհատուցում կվճարի 13-15 միլիոն եվրոյի չափով։
Այս տարվա հունվարին Յուրգեն Կլոպը, ով այժմ գլխավորում է մերսիսայդցիները, հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։
45-ամյա Սլոտը «Ֆեյենորդում» է 2021 թվականից։ 30 խաղից հետո նրա թիմը Հոլանդիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար ՊՍՎ-ին զիջելով 12 միավորով։