Մատիա Կալդարան կարող է լքել «Միլանը»

«Միլանի» պաշտպան Մատիա Կալդարան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա իտալացին ազատ գործակալի կարգավիճակով կլքի միլանյան ակումբը։

Այս մրցաշրջանում Կալդարան կոճի վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել «Միլանի» կազմում՝ երիտասարդական թիմի կազմում 2 հանդիպում անցկացնելով։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը «Սպեցիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և արդյունավետ չի եղել՝ վաստակելով 6 դեղին քարտ։