ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճեց Ֆրանսիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնի է դարձել Լիգա 1-ի 31-րդ տուրի «Մոնակոյի»՝ «Լիոնից» կրած պարտությունից հետո (2։3)։
Առաջնության ավարտից 3 տուր առաջ ՊՍԺ-ի և «Մոնակոյի» միջև տարբերությունը 12 միավոր է։
Սա ՊՍԺ-ի երրորդ անընդմեջ տիտղոսն է և 12-րդը պատմության մեջ։ Փարիզցիները վերջին 12 տարում 10-րդ անգամ են չեմպիոն դարձել։
«Մարսելը» և «Սենտ Էթյենը» 10-ական հաղթանակ ունեն Ֆրանսիայի առաջնությունում։