Ռոբերտ Լևանդովսկին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին։

«Դժվար է ասել, քանի որ Եվրոն ու Չեմպիոնների Լիգայի վճռորոշ հանդիպումները դեռ առջևում են։ Բայց այս պահին Կիլիան Մբապպեն ու Ջուդ Բելինգհեմն աշխարհի ամենաակնառու խաղացողներն են»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մբապպեի (ՊՍԺ) և Բելինգհեմի (Ռեալ Մադրիդ) թիմերը շարունակում են պայքարը Չեմպիոնների Լիգայում։ ՊՍԺ-ն կիսաեզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ «Ռեալը» կմրցի «Բավարիայի» հետ։