Առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է փորձել ձեռք բերել «Բարսելոնայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և պատրաստ է նրա համար առաջարկել ավելի քան 80 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի շաբաթում «կարմիր սատանաները» ակտիվացրել են իրենց հետաքրքրությունը ուրուգվայցի ֆուտբոլիստի նկատմամբ։
Ընդգծվում է, որ Արաուխոն այժմ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն ֆուտբոլիստի շրջապատը կասկածում է դրա իրագործելիությանը, քանի որ անգլիական ակումբը կարողանում է ավելի բարենպաստ ֆինանսական պայմաններ առաջարկել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Արաուխոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։