Լայպցիգում ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրի հանդիպումը։ «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային» ու հաղթել (4:1):
Հյուրերը վաղաժամ առաջ անցան հաշվի մեջ, բայց հետո չորս անգամ բաց թողեցին: 20-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի գոլին տանտերերը պատասխանեցին Լուի Օպենդայի, Բենյամին Շեշկոյի, Մոհամեդ Սիմականի և Քրիստոֆ Բաումգարտների գոլերով։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վերդերը» արտագնա խաղում հաղթեց «Աուգսբուրգին» (3:0): Մեկական գոլ խփեցին Ռոմանո Շմիդը, Մարվին Դուկշը և Օլիվյե Դեմանը։
«ՌԲ Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և ապահովեց 4-րդ հորիզոնականը։ «Բորուսիան» ունի 57 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Վերդերը» 37 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Աուգսբուրգը» 39 միավորով 8-րդն է։