ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո ծախսել «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալի համար, հայտնում է Mundo Deportivo-ն։
Սակայն, ինչպես նշվում է, երիտասարդ իսպանացու գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բացասական պատասխան է տվել փարիզեցիներին։
Մենդեշն ասել է, որ կատալոնացիները չեն պատրաստվում ոչ մի գումարի դիմաց վաճառել իրենց տաղանդը։ Նրանք նախատեսում են նախագիծը կառուցել նրա և իրենց մյուս երիտասարդ խաղացողների շուրջ, ինչպիսիք են Պաու Կուբարսին և Գավին: