Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը զգալի ֆինանսական բոնուս կստանա այս մրցաշրջանում իր ելույթի համար։
Ըստ Bild-ի՝ Քեյնին իրավունք ունի 250 հազար եվրո ստանալ բոնուս, եթե նրան հաջողվի մեկ մրցաշրջանում 40-ից ավելի գոլ խփել։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 40 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
«Բավարիան» դեռ պետք է անցկացնի Բունդեսլիգայի չորս հանդիպում և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Ռեալի» դեմ։