Պեպ Գվարդիոլան խոսել է Ժոաու Կանսելուի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային հարցրել են պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի ապագայի մասին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։

«Կանսելուի ապագան դեռ չի քննարկվել։ Մենք դա կանենք մրցաշրջանի վերջում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Կանսելուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում։ 29-ամյա պաշտպանը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։