«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան հայտնել է, որ իր թիմը ամենամեծն է Անգլիայում։
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, մենք դեռևս երկրի ամենամեծ ակումբն ենք։ Մենք միշտ պետք է հաղթենք։ Մենք մեզ լավ ենք զգում և ուրախ ենք Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու համար։
Ամենակարևորը հաղթանակն է։ Մենք եզրափակչում ենք, և սա կարևոր է»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում հաղթեց «Կովենտրիին» և վաստակեց մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Անգլիայի գավաթի որոշումը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: