«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը դիմել է Թոմաս Տուխելին

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը դիմել է Թոմաս Տուխելին՝ մանկունիանցիների ակումբը գլխավորելու առաջարկով, հայտնում է Kicker-ը։

Տուխելը ներկայումս գլխավորում է «Բավարիան», սակայն արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ նա կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։ Չնայած «Բավարիայում» անհաջողությանը, 50-ամյա Տուխելի՝ որպես բարձրակարգ մարզչի համբավը չի տուժել։

«Մանչեսթեր Յունայթեդը» հարցեր ունի Էրիկ տեն Հագի աշխատանքի վերաբերյալ, իսկ հոլանդացի մասնագետը կարող է հեռացվել մրցաշրջանի ավարտից հետո։

Տուխելը Պրեմիեր Լիգայում աշխատելու փորձ ունի, որտեղ 2021 թվականին «Չելսին» հասցրեց փառքի Չեմպիոնների Լիգայում։