«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով կերկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սկուդետտոն նվաճելուց անմիջապես հետո կողմերը նոր հնգամյա պայմանագիր կկնքեն։ 26-ամյա արգենտինացին տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ կստանա։
«Ինտերը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 14 միավորով տարբերությամբ իր ամենամոտ հետապնդող «Միլանից»։