Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կիսվել է մադրիդցիների խաղի վրա Կառլո Անչելոտտիի ազդեցության մասին իր կարծիքով։
«Նա նման է քամելեոնի, թիմի կազմը կարող է փոխվել, բայց նա ակնթարթորեն հարմարվում է, և դա արդյունք է տալիս։
Շատ լավ է, որ Կառլոն «Ռեալում» է, քանի որ նա իսկապես գիտի, թե ինչպես ամեն ինչ լավ աշխատի»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում As-ը։
Մադրիդի «Ռեալն» ունի 78 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։