«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է Միկել Արտետայի «Արսենալի» մասին իր կարծիքով։
«Այս «Արսենալը» կարող է վերածվել Պոչետինոյի ժամանակների «Թոթենհեմի»: Ես հիանում էի այդ թիմով, բայց նրանք երբեք չկարողացան որևէ բան հաղթել։ Եթե «զինագործները» արագ ուշքի չգան, ապա նրանք կձախողվեն Պրեմիեր Լիգայում։
Արժե գիտակցել, որ Արտետան լավ աշխատանք է կատարել և «Արսենալին» դարձրել տիտղոսի հավակնորդ։ Այնուամենայնիվ, վատ կլինի, եթե պատմությունը հիշի Միկելի դարաշրջանն առանց հաղթանակների Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։
Այս շաբաթ «զինագործները» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից՝ ընդհանուր հաշվով պարտվելով Մյունխենի «Բավարիային» (2։3)։
Անգլիայի առաջնությունում «Արսենալը» առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է մնում երկու միավորով: