Ֆրանսիայի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է մնալ Իսպանիայի առաջնությունում և երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականին, սակայն ակումբն արդեն փնտրում է ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը» և MLS-ի մի քանի ակումբներ։
Այս մրցաշրջանում Գրիզմանը ակումբի բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։