Միկել Արտետա․ «Մենք պետք է խաղանք երեք օրը մեկ, ուղղակի խենթություն է»

Միկել Արտետան խոսել է զբաղված օրացույցի մասին։

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Ասթոն Վիլային» (0:2) :

– «Արսենալը» հոգեբանական առավելություն տվե՞լ է «Սիթիին»:
– Չգիտեմ, բայց եթե նայեք խաղացանկին, այն, որ մենք պետք է խաղանք երեք օրը մեկ, ուղղակի խենթություն է: Այսպիսով, սա կարող է պատահել ցանկացած թիմի հետ: Սա եղել է անցյալում։

Մենք չենք կարող վերահսկել այս ամենը: Մենք կարող ենք միայն վերահսկել այն, ինչ հիմա անում ենք։ Վաղվանից մենք կսկսենք նախապատրաստվել Մյունխենում կայանալիք հանդիպմանը՝ հավատալով, որ կարող ենք հաղթել և դուրս գալ կիսաեզրափակիչ»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։

Չորեքշաբթի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում արտագնա խաղում կխաղա «Բավարիայի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է 2:2 հաշվով։