«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կհեռանա ակումբից այս ամռանը

Անտոնի Մարսիալն այս մրցաշրջանից հետո չի մնա «Մանչեսթեր Յունայթեդում»:

28-ամյա ֆրանսիացի հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի դեկտեմբերից։ Նա ապաքինվում է աճուկի վիրահատությունից հետո։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ՝ Մարսիալն ակումբում 9 մրցաշրջան անցկացնելուց հետո անպայման կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։

Ֆուտբոլիստը մոտ ապագայում նոր ակումբ կընտրի, սակայն այժմ Անտոնին կենտրոնացած է ապաքինման վրա։

Հարձակվողի և «Յունայթեդի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր , որ ակումբը նոր գործարք չի առաջարկի ֆուտբոլիստին։ Հարձակվողով հետաքրքրված է «Ինտերը»։

Այս մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։