Ուսման Դեմբելեին «Բարսելոնայի» երկրպագուները վատ են ընդունել։
ՊՍԺ-ն ժամանել է Կատալոնիա «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը։
Փարիզցիները հանգրվանել են Hotel Vela հյուրանոցում։ Երբ ակումբի ավտոբուսը եկավ, «Բարսայի» բազմաթիվ երկրպագուներ հավաքվեցին հյուրանոցի մուտքի մոտ։
Դեմբելեն, ով նախկինում խաղացել է «Բլաուգրանայում» և բուռն ձևով տոնել է իր գոլը առաջին խաղում, դուրս է եկել ավտոբուսից՝ գլխարկով: Սակայն 26-ամյա ֆրանսիացի վինգերին ճանաչեցին ու սկսեցին վիրավորել։ Սպասվում է, որ Ուսմանը խաղի ընթացքում նույնպես խոչընդոտների կհանդիպի։
Միաժամանակ, «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն արժանացել է «Բարսելոնայի» երկրպագուների ամենաջերմ ընդունելությանը հակառակորդ թիմի խաղացողներից։
«Բարսելոնա» -ՊՍԺ հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։