Չեմպիոնների Lիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2:1): Հանդիպումը կայացել է Մադրիդում։
Մադրիդյան թիմի համար սա առաջին հաղթանակն է գերմանական թիմերի դեմ խաղում 2019 թվականից ի վեր։ Վերջին անգամ չորսուկես տարի առաջ «Ատլետիկոն» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում հաղթեց Լևերկուզենի «Բայերին» (1:0):
Պատասխան խաղը կկայանա Դորտմունդում մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին։