Մատս Հյումելսն իր 500-րդ հանդիպումն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում

Դորտմունդի պաշտպան Մատս Հյումելսն իր 500-րդ հանդիպումն անցկացրեց ակումբի կազմում։ Հոբելյանականը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղն էր Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ (1:2):

Դորտմունդցիների կազմում անցկացրած հանդիպումների քանակով 35-ամյա պաշտպանը զիջում է միայն նախկին կիսապաշտպան Միքայել Ցորկին՝ 572 խաղ:

Այս մրցաշրջանում Հյումելսը դորտմունդցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։