«Բայերի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից

Թուրքական «Բեշիքթաշը» մտադիր է վարձակալել գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։

Աղբյուրի համաձայն, «Բեշիքթաշի» պաշտոնյաներն արդեն կապ են հաստատել «Բայերի» հետ և ամռանը կփորձեն վարձակալել հարձակվողին: Թուրքական ակումբը պատրաստվում է «Բայերին» ուղարկել մեկ մրցաշրջանի վարձակալության առաջարկ։ Նշվում է, որ «Բեշիքթաշը» հասկանում է հնարավոր գործարքի դժվարությունը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Պատրիկ Շիկը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Նա նաև 5 խաղ և 5 գոլ ունի Եվրոպայի Lիգայում։ Գերմանիայի գավաթի խաղարկությունում Շիկը 3 խաղ է անցկացրել և 1 գոլ խփել։