«Լիվերպուլը» դեռ պայմանագիր չի առաջարկել «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հայտնում է The Athletic-ի լրագրող Ջեյմս Փիրսը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը տարբեր տարբերակներ է ուսումնասիրում, սակայն նրանց հետաքրքրում է 39-ամյա պորտուգալացու թեկնածությունը։
Ապրիլի 8-ին հաղորդվում էր, որ մերսիսայդցիները 3 տարվա պայմանագիր են կնքելու Ամորիմի հետ։