«Լիվերպուլը» երեք տարվա պայմանագիր է առաջարկել «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։ Այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Սեպուլվեդան։
Ըստ աղբյուրի՝ ֆինանսական պայմանները գործնականում համաձայնեցված են։ Բանակցությունների ընթացքը հուշում է, որ Ամորիմը կդառնա Լիվերպուլի հաջորդ մարզիչը։
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ Ամորիմի և Լիսաբոնի միջև գործող համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Լիվերպուլը» պետք է «Սպորտինգին» Ամորիմի համար վճարի 20 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։