Միկել Արտետան խոսել է Հարի Քեյնի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ խոսել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի մասին։

««Բավարիան» միայն Քեյնը չէ։ Սրանք մեկնարկային կազմից ևս 10 խաղացողներ են։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչի են ընդունակ այս տղաները և անձամբ՝ Քեյնը։ Նրա վիճակագրությունը վերջին 10 տարիների ընթացքում տպավորիչ է։

Նա կարող է տարբեր ձևերով գոլ խփել, և իր կողքին կան խաղացողներ, ովքեր նրան տալիս են այդ հնարավորությունները։ Մեր գործը նրանց կանգնեցնելն է»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսում։

«Արսենալ» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին։