Ժոաու Ֆելիշը հստակ դիրքորոշում ունի

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբում և պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին», ցանկանում է իր ապագան կապել «Բլաուգրանայի» հետ։

«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Ինձ դուր է գալիս քաղաքը, մարդիկ, ակումբը։ Իմ դիրքորոշումը պարզ է։ Հանդերձարանը նույնպես անհավանական է, ես իսկապես հույս ունեմ, որ կմնամ ակումբում այս մրցաշրջանից հետո»,- ասել է Ֆելիշը Կատալոնիայի ռադիոյի եթերում։

24-ամյա պորտուգալացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը անցկացրել է 35 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։