Թուրք ինսայդեր Էքրեմ Կոնուրը հայտնել է, որ MLS-ի երկու ակումբներ հետաքրքրված են «Սևիլիայի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսով։
Խոսքը ԱՄՆ-ի հարավը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» եւ «Ինտեր Մայամիի» մասին է։
««Լոս Անջելես Գելեքսին» և «Ինտեր Մայամին» հետաքրքրված են իսպանացի 38-ամյա խաղացող Սերխիո Ռամոսով»,- գրել է Կոնուրը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Դեռևս հայտնի չէ, թե հատկապես որտեղ կարող է գնալ Ռամոսը։