Նիկո Ուիլյամս. «Ինձ մարդիկ ճանաչում էին որպես Ինյակի Ուիլյամսի եղբայր»

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կիսվել է իր հույզերով՝ 2023/24 մրցաշրջանի Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո։

«Բազմիցս երազել եմ այս պահի մասին։ Անցյալ տարի Գավաթի կիսաեզրափակիչում կարևոր խաղում գոլ խփելու երկու հնարավորություն ունեի, բայց չօգտագործեցի դրանք։ Մենք եզրափակիչ դուրս գալու շեմին էինք։

Բայց հիմա ես շատ ուրախ եմ պատմություն կերտելու և ակումբում անուն ունենալու համար: Այս հաղթանակն առանձնահատուկ է երկրպագուների և իմ ընտանիքի համար։

Ինձ միշտ հանրության աչքում որպես Ինյակիի եղբայր էի, և վերջում ես այդ ծանրությունը հանում եմ իմ ուսերից և անուն եմ ստեղծում:

Եղբայրս գիտի, թե ինչու եմ նրան սիրում։ Բայց կան այլ տղաներ, օրինակ՝ Օսկար դե Մարկոսը, ովքեր նույնպես արժանի են ծափահարությունների»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Բիլբաոյի «Ատլետիկը» նվաճել է 2023/24 մրցաշրջանի Իսպանիայի գավաթը։