«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը սովոր է գավաթները գլխավերեւում բարձրացնել նույնիսկ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ:
Բրազիլացի հրաշամանուկը դարձավ Պաուլիստայի լիգայի կրկնակի հաղթող. եզրափակչում «Պալմեյրասը» հաղթեց «Սանթոսին» ընդհանուր 2:1 հաշվով՝ պատասխան խաղում հաղթելով 2:0 հաշվով:
17-ամյա Էնդրիկի համար սա արդեն հինգերորդ տիտղոսն է կարիերայում։ Նախկինում հարձակվողը երկու անգամ հաղթել էր Բրազիլիայի Ա Սերիան և մեկ անգամ՝ Բրազիլիայի Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Էնդրիկը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Տրանսֆերը ձեւակերպվել էր դեռ մեկ տարի առաջ, սակայն, ինչպես հայտնի է, հարավամերիկյան ֆուտբոլիստներին թույլատրվում է եվրոպական ակումբներ տեղափոխվել միայն 18 տարեկանից։