«Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը խոսել է թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի եկամուտների մասին:
Այսպիսով, արգենտինացին տարեկան նվազագույնը 50-ից 60 միլիոն դոլար է վաստակում ամերիկյան ակումբում։
Եկամուտը կարող է աճել՝ շնորհիվ Մեսսիի՝ լիգայի հովանավորների հետ անհատական պայմանավորվածությունների։ Այդ մասին հայտնում է Forbes-ը։
Լիոնել Մեսսին միացել է «Ինտեր Մայամիի» թիմին նախորդ ամառ: Արգենտինացին MLS-ի ակումբ է տեղափոխվել ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով։