Սերու Գիրասին կրկնել է Մարիո Գոմեսի ռեկորդը

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Շտուտգարտը» Սերու Գիրասիի հերթական գոլի շնորհիվ կարողացավ արտագնա խաղում հաղթել Դորտմունդի «Բորուսիային»։

Այս մրցաշրջանում Սերուն կրկնեց «Շտուտգարտի»՝ մեկ մրցաշրջանում արդյունավետության ռեկորդը գոլերի քանակով։ Ավելի վաղ՝ 2008/09 մրցաշրջանում, այն սահմանել էր Մարիո Գոմեսը՝ 24 գոլ։

Սակայն Գիրասին այժմ ունի 6 տուր՝ այս ռեկորդը գերզանցելու համար: Բունդեսլիգայի առաջնության մյուս տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

«Շտուտգարտը» 2023/24 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։ Թիմը 28 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով հինգերորդն է: