Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «Բավարիան» 2։3 հաշվով պարտվեց «Հայդենհայմին»։
«Հայդենհայմն» իր նորամուտի մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում, որը նաև առաջինն է ակումբի համար։
Ըստ Opta-ի՝ «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Բունդեսլիգայի նորեկին՝ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ. առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը 2:0 էր:
«Բավարիան» 2000 թվականից ի վեր առաջին անգամ պարտվեց նաև Բունդեսլիգայի նորեկին: