Հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, Լոնդոնում կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի հանդիպումը, որում «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 4։3 հաշվով, գոլեր խփելով 90+10 և 90+11 րոպեներին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո լոնդոնյան թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերանդեսը մոտեցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին՝ նրան նվաստացնելու համար։
Էնցոն մոտեցավ Մաունթին և ասաց.
«Սա «Չելսին» է, իսկ դու վախկոտ ես, վախկոտ, վախկոտ»,- բազմիցս կրկնել է արգենտինացին։
Մաունթը հանդես է եկել «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։