«Բավարիան» գրեթե կորցրել է Գերմանիայի չեմպիոն դառնալու շանսերը։ Առաջնության ավարտից յոթ տուր առաջ թիմը «Բայերից» հետ է մնում 13 միավորով։
Սակայն Թոմաս Տուխելը չի հուսահատվում։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչը լրջորեն է վերաբերվում Չեմպիոնների Լիգային։ Տուխելի խոսքերով, «Բավարիան» ցանկանում է խաղալ «Ուեմբլիում»:
«Անկախ նրանից, թե որքան վատն էր մրցաշրջանը, մենք դեռ մեկ նպատակ ունենք՝ հասնել «Ուեմբլի»: Դրա համար մենք պետք է ամեն օր տանք ամեն ինչ։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր վստահությունը կամ փառասիրությունը նույնիսկ տոկոսային կետով ընկնեն։ Մենք դժգոհ ենք ստեղծված իրավիճակից, բայց ցանկանում ենք առավելագույնս օգտվել դրանից»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» կխաղա «Արսենալի» հետ։ Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիան»։