Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Բարսելոնայում։

Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապի մեջ են եղել 23-ամյա հարձակվողի շրջապատի հետ։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: