«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը կանխատեսում է արել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման վերաբերյալ։ Խաղը կկայանա Փարիզում ապրիլի 10-ին։
«Չեմ կարողանում սպասել Չեմպիոնների Լիգայում իմ առաջին քառորդ եզրափակիչին։ Երբեմն, երբ ես իմ սենյակում եմ, մտածում եմ, թե որքան խենթություն է սա:
Կարծում եմ՝ չորեքշաբթի օրը Փարիզում կհաղթենք 1-0 հաշվով։ Ո՞վ է գոլ խփելու: Ես»,- Յամալի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ում: