«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր կարծիքով Ռոբերտո դե Զերբիի՝ «Բրայթոնի» գլխավոր մարզչի մասին։
«Ես տպավորված եմ նրանով: Նա թոփ-մենեջեր է՝ գերազանց կազմով։ Նա դժվարացնում է մրցակցի կյանքը, նրանք գրավիչ ֆուտբոլ են խաղում։
Մենք պետք է ընտրենք լավագույն կազմը, պետք է մարզվենք և պատրաստ լինենք հաղթելու։ «Բրայթոնը լավ է խաղում, բայց մենք պետք է ավելի լավը լինենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտետան։
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Բրայթոն» – «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 6-ին։