«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի խաղում «Չելսիից» կրած պարտությունը (3։4)։
«Չեզոք հանդիսատեսի համար դա զարմանալի խաղ էր: Ֆանտաստիկ բարձրորակ ֆուտբոլային խաղ: «Մանչեսթեր Յունայթեդը» գերիշխում էր, բայց մենք թույլ տվեցինք որոշ սխալներ, որոնք մեզ վրա արժեցան արդյունքը։ Մենք պետք է դասեր քաղենք սրանից։ Եթե դու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող ես, ապա արդեն պետք է իմանաս, թե ինչպես վարվել այս հանգամանքների հետ։
Ինձ դուր եկավ իմ թիմի խաղը, այն ֆանտաստիկ էր: Մենք գերակայում էինք մեր մրցակիցներին։ Հինգ օրվա ընթացքում մենք հինգ միավոր կորցրինք։ Սա անընդունելի է։ Մենք պետք է բարձր չափանիշներ ունենանք, եթե ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։