Բերնարդու Սիլվան ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա պորտուգալացին ցանկանում է միանալ կատալոնացիներին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած ամառ նա երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ մինչև 2026 թվականը։

Transfermarkt-ը պորտուգալացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։