«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն այս ամառ կարող է հեռանալ թիմից։
Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի կազմակերպել 29-ամյա ֆուտբոլիստի անվճար տրանսֆերը։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Ռաբյոյին շարունակում են հետևել «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Ռաբյոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, 4 անգամ գոլի հեղինակ է դարձել և կատարել 3 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։